շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ նախագահն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

ՀՀ նախագահն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի:

ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:

Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:

 

  • Կիսվել: