երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ նախագահի հրամանագրով գլխավոր դատախազին նոր դասային աստիճան է շնորհվել

ՀՀ նախագահի հրամանագրով գլխավոր դատախազին նոր դասային աստիճան է շնորհվել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»։

  • Կիսվել: