շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ-ն Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է. Կոբախիձե

ՀՀ-ն Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է. Կոբախիձե

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Մենք, այնուամենայնիվ, դեռ չիրացված ներուժ և հեռանկարներ ունենք: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ առանձնացնելով հատկապես «շատ հաջողված» առևտրատնտեսական համագործակցությունը:

«Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է: Ճանապարհորդությունների և զբոսաշրջության առումով ՀՀ-ն առաջին եռյակում է Վրաստանի համար, և շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը և այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում:

Շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է: Մենք պետք է է՛լ ավելի խորացնենք այս համագործակցությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: