երեքշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2024
ՀՀ-ն վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆ

ՀՀ-ն վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆ

Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը։ Այս մասին X-ում արված գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ։ «ՄԱԿ-ի Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարի, պաշտպանված խմբերի ապամարդկայնացման և բռնության հրահրման դեմ պայքարի իր հաստատակամ դիրքորոշումը:

Մենք կշարունակենք գործել բազմակողմ և արդարադատության համաշխարհային համակարգերում՝ կանխարգելման, հաշվետվողականության և խաղաղության առաջխաղացման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ:  

 

  • Կիսվել: