չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. Զայցև

ՀՀ-ն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. Զայցև

Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի տասներորդ նիստը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում բանակցությունները հաջող են անցել:

՛՛Այժմ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին՛՛,-ասել է զեյցևը:

Նա նաև վստահեցրել է, որ հաղորդակցությունների հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում հանրությանը կներկայացվի համապատասխան տեղեկատվություն։

 

 

 

  • Կիսվել: