հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ-ն ու Ադրբեջանն առաջընթաց չեն գրանցել պատերազմական հացագործությունները հետաքննելու ուղղությամբ. Amnesty International

ՀՀ-ն ու Ադրբեջանն առաջընթաց չեն գրանցել պատերազմական հացագործությունները հետաքննելու ուղղությամբ. Amnesty International

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը որևէ առաջընթաց չեն գրանցել 44-օրյայի ժամանակ տեղի ունեցած պատերազմական հացագործություններն ու միջազգային հումանիտար իրավունքի այլ խախտումները հետաքննելու ուղղությամբ։ Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ այսօր հրապարակած տարեկան զեկույցում:

Նշվում է, որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում ավելի քան հարյուր մարդ է սպանվել հայկական կողմի տեղադրած ականների պատճառով։ Միևնույն ժամանակ մեջբերվում են Եվրոպայի խորհրդի նախագահի խոսքերը, թե Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, թեև Ադրբեջանը վիճարկում է դրանց ճշգրտությունը։

Զեկույցում քննադատություն է հնչում Բաքվի իշխանությունների նշվելով, որանցած տարեվերջի դրությամբ Ադրբեջանում պահվում էին հայաստանցի ավելի քան 60 գերիներ։ Այստեղ զեկույցը հիշեցնում է Եվրոպայի խորհրդի՝ ամսիներ առաջ հնչեցրած մտահոգությունը, թե հայաստանցի գերիները շարունակում են պահվել անմարդկային պայմաններում, նրանց նկատմամբ իրականացվում է անարդար, արագ դատավարություն։ 

Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա նաև պատերազմի հետևանքով տեղահանված անձանց։ Այսպես՝ նշվում է, որ շուրջ 36 հազար մարդ շարունակում է տեղահանված մնալ, նրանց գերակշռող մասը թողել է իր տները տարածքներում, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո են:

Ուշագրավ է, որ կազմակերպության զեկույցում խոսվում է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին, նշվում է, որ խոսքի ազատությունը շարունակում է իշխանությունների ձեռքով սահմանափակված մնալ:

Ըստ կազմակերպության զեկույցի՝ Հայաստանի գլխավոր դատախազությունն ու իրավապահ այլ մարմիններ ձախողել են արդյունավետ հետաքննություն անցկացնել 2020-ի պատերազմից հետո մի շարք ՀԿ-ների ու լրատվամիջոցների դեմ տեղի ունեցած հարձակումների կապացությամբ։

  • Կիսվել: