ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ն շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար. Գրիգորյան

ՀՀ-ն շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար. Գրիգորյան

Ադրբեջանի հետ չորս ուղղությամբ թեմաներ են քննարկվում: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մեկը հումանիտար հարցերն են՝ գերիներ, անհետ կորածներ, երկրորդը սահմանազատման ու սահմանագծման հարցերն են, որի վերաբերյալ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, երրորդը ապաշրջափակումն է, որը պետք է տեղի ունենա երկու երկրների ինքնիշխանության շրջանակներում եւ փոխադարձության սկզբունքով, իսկ չորրորդը ԼՂ խնդրի շուրջ քննարկումներն են:

Դիտարկմանը, թե սահմանազատման արդյունքում ինչպե՞ս է կարգավորվելու Լաչինչ միջանցքի հարցը, այդ հատվածը սահմանազատումը թողնվելու է ապագայի՞ն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ Լաչինի միջանցքի հարցի վերաբերյալ կա կարգավորվում, դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որը ստորագերլ են երեք երկրների ղեկավարները:

Հարցին, թե արդյոք հայկական կողմը Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը նախապես ծանոթ է եղել, որտեղ վերջինս օգտագործեց «էթնիկ հայեր» արտահայտությունը, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք միշտ բարձրացրել ենք այն հարցը, որ այն, ինչ քննարկում ենք Բրյուսելում, դրանց մասին նաեւ պետք է հանրությանը տեղեկացվի: Իհարկե, մենք ակնկլում ենք, որ ավելի հասցեական եւ հստակ հայտարարություններ կլինեն այս առումով: Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Բրյուսելում եւ դրա հետ կոմունիկացիան, համապատասխանի նրան, ինչ տեղի է ունենում: Պետք է աշխատենք, որպեսզի ստանանք այնպիսի տեքստ, որը նաեւ համապատասխանում է հայկական շահերին ամբողջությամբ»:

Արմեն Գրիգորյանը պնդեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, 44-օրյա պատերազմից հետո ավելացել է նաեւ Ռուսաստանի դերակատարությունը. «Գիտեք, որ միայն 2021-ին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել: Սա ինչ-որ առումով նաեւ անվտանգային դերակատարություն ունի: Ոչ միայն սոցիալական խնդիրներ են լուծվում, այլեւ անվտանգության բաղադրիչ ունի: Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար»:

  • Կիսվել: