հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ-ն շահագրգռված է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում աշխատանքների ակտիվացմամբ. Մհեր Գրիգորյան

ՀՀ-ն շահագրգռված է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում աշխատանքների ակտիվացմամբ. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ հատկապես գլոբալ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից, և նշել, որ որպես ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ պետություն՝ Հայաստանը շահագրգռված է կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների ակտիվացմամբ:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության հետ ՍԾՏՀԿ հնարավոր համագործակցության ներուժին:

  • Կիսվել: