երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով․ Փաշինյան

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով․ Փաշինյան

Խթանելով հավասար, մատչելի եւ ներառական  տրանսպորտային փոխկապակցվածությունը, հանուն կայուն եւ դիմակայուն տնտեսությունների խորագրի ներքո անցկացվող դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպման հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ  Հայաստանում այս կարեւորագույն թեմայով կարեւոր միջոցառումը կազմակերպելու եւ ներկա գտնվելու առիթով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը իր բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ, մենք ժամանակի ընթացքում նաեւ վերանայում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարումը այն առումով, որ սովորաբար մեր առաջին ընկալումն այն է, որ տրանսպորտային կոմունիկցիաները կարեւոր են ապրանքների եւ մարդկանց ետղափոխության համար, բայց վերջին շրջանում նաեւ մեր օրակարգերի բերումով մենք արձանագրում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման կարեւորությունը տարածխաշրջանային կայունության, անվտանգության եւ ընդհանրապես, խաղաղության բերումով: Խաղաղության պահանջի եւ խաղաղության հաստատման բերումով, որովհետեւ մեր համոզմունքն այն է, որը մենք արտահայտում ենք բոլոր միջազգային հարթակներում, որ խաղաղությունն առաջին հերթին, ժողովուրդների տնտեսական, մշակութային քաղաքական կապերի հնարավորությունը եւ առկայությունն է: Իսկ այդ կապերը չեն կարող տեղին ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների եւ  այս է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարեւոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որն, ըստ էության, տարածաշրջնային կոմունիկացիաները բացելու մասին է եւ ուղիղ ռնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի սահմանները շուրջ 30 տարի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ են. «Այսօր մենք շատ ենք քննարկում տրածաշրջանային կմունիկացիաները բացելու մասին եւ շատ կարեւոր եմ համարում արձանագրել այստեղ Հայաստանի պատրաստակամությունը շատ գործուն եւ իրական քայլեր իրականացնել մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ:

Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ընդ որում նախկինում գոյություն ունեցած երկու երկաթուղիների միջոցով. Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախը հայկական Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որը այլոց շարքում կապում է նաեւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի եւ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաեւ հյուսիսային ուղիով: Այս պտրատկմությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես:

Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որը կարող է ունենալ հյուսիսային, միջին եւ հարավային ուղիներ, որը նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար: Ըստ էության, Հայաստանը խաղզղության խաչմերուկի միջոցով կարող է կապել եւ կապվել այլ երկրները հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք առանցքով:

Ընդ որում, մենք նույն պատրաստակամությունն արտահայտում ենք նաեւ Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու  առումով, նաեւ Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները վերակառուցելու, վերաբացելու առումով, որը էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տաչածաշրջանի, այլեւ ընդհանրապես միջազգային տնտեսական հարաբերությունների, մշակութային, քաղաքական  կապերի, գլոբալ անվտանգության հարցերի վրա»,- ընդգծխեց վարչապետը:

Նա ներկայացրեց այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» հիմքում. Առաջինն այն է, որ բոլոր հաղորդակցության ուղիները պետք է գործեն այն երկրների իրավզորության եւ սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են. «Հաջորդը, յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային, մաքսային հսկողությունը եւ անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների: Այս խնդրի լուծման նպատակով վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ ԱԱԾ-ում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգությն ապահովումն է:

Հաջորդ սկզբունքը հետեւյալն է, որ բոլոր կոմունիկացիաները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների եւ հաղորդակցության համար: Երկրները ենթակառուցվածքները օգտագործում են հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա, եւ կարող են տեղի ունենալ ընթացակարգերի որոշ պարզություններ՝ փոխադարձության ու հավասարության սկզբունքով»:

Փաշինյանը հույս հայտեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հնարավորությունները դեպի ծով ելքի, մուլտիմոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծի. «Այս ամենը հնարավոր է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի խաղաղություն: Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչքանով է հնարավոր խաղաղությունը եւ ինչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա»,-ասաց նա կրկին ներկայացնելով Հայաստանի կողմից առաջ քաշվող սկզբունքները, որոնք հիման վրա պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի:

  • Կիսվել: