կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
ՀՀ–ն մարդու պետություն է ու պետք է ծառայի մարդուն. Փաշինյանը Սարդարապատում է

ՀՀ–ն մարդու պետություն է ու պետք է ծառայի մարդուն. Փաշինյանը Սարդարապատում է

 Հայաստանի Հանրապետությունը մարդու պետություն է ու պետք է ծառայի մարդուն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ նա ժամանեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ։
 
Նա նշեց, որ Հանրապետության տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի 400–ամյա երազանքի, պետականության ստեղծումը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը մեր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել է առաջին անգամ։
 
«Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին ու պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես` ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
ՀՀ տոնի առիթով Սարդարապատի հուշահամալրիում տեղի ունեցավ զորահանդես։ Հնչեց ՀՀ օրհներգը, Փաշինյանը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ։
 

  • Կիսվել: