չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն առանց որևէ սահմափակման․ ԱԳՆ

ՀՀ-ն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն առանց որևէ սահմափակման․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին:

Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմափակման:

Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը»: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: