երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմամբ. ԱԳՆ

ՀՀ-ն խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմամբ. ԱԳՆ

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 1-ին, սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի և հինգ սպայի նահատակության մասին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով:

 

  • Կիսվել: