չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ-ն կարևորում է Ալժիրի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ-ն կարևորում է Ալժիրի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Մաջիդ Թաբբունին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:

Lիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ալժիրի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

  • Կիսվել: