կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն չի վերաբերվում որպես բիզնեսի. Մնացականյան

ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն չի վերաբերվում որպես բիզնեսի. Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի հարցին, ասել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի դիտարկում որպես բիզնես

«Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ, և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»,-ասել է նախարարը:

  • Կիսվել: