հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ-ն դիվանագիտություն չունի, նրա հարցերը որոշում են երրորդ երկրները. Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր

ՀՀ-ն դիվանագիտություն չունի, նրա հարցերը որոշում են երրորդ երկրները. Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր

Հայաստանն այժմ դիվանագիտություն չունի, նրա հարցերը որոշում են երրորդ երկրները: Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանությունները պետք է իրավասու խմբեր ունենան: Անհրաժեշտ է նաև զարգացած պրագմատիկ ծրագիր:

Խաչիկյանը նշել է, որ երկրի շուրջ արտաքին քաղաքական անբարենպաստ իրավիճակ է ձեւավորվում: ՛՛Հիմա մենք ավելի վտանգավոր իրավիճակում ենք, քան սառը պատերազմի ժամանակ էր, քանի որ այն ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան նույն կողմում չէին։ Այս պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է հմուտ դիվանագիտություն վարել՛՛,-ասել է նա:

Քննարկման ժամանակ արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանն էլ կոչ է արել դասեր քաղել անկախության ամբողջ ընթացքում գրանցված հաջողություններից ու ձախողումներից, առանց ինչի առաջ գնալ հնարավոր չէ։

՛՛Մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ պարունակող նոր աշխարհի ձեւավորման ֆոնին մենք չենք կարող չխոսել ազգային միասնության եւ համերաշխության կամուրջների կառուցման մասին։ Սփյուռքի հետ աշխատանք չի կարող իրականացվել ինչ-որ առանձին կառույցի կողմից, հայերի համախմբումը պետք է հիմնված լինի ընդհանուր ազգային գաղափարախոսության վրա՛՛,-նշել է Կարապետյանը:

Նա հավելել է, որ այդ աշխատանքի ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ է սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ ՛՛Հայաստան գումարած հայություն՛՛ բանաձեւով համակարգ մշակել, որտեղ առանցքը կլինի Հայաստանը, որը պետք է ապացուցի, որ համազգային պետություն է։

՛՛Հայաստանն առայժմ դաանել չի կարողացել։ Մեզ մի հաջողվել մի երկիր կառուցել, որը ամբողջ հայությանը միավորող առանց կլիներ: Դրա համար կային ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: