կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին երկկողմ համաձայնագրերի շրջանակում, ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չի գնում. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին երկկողմ համաձայնագրերի շրջանակում, ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չի գնում. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում խոսքը նաև հնարավոր ռազմական օգնության մասին է, որի ծավալը դեռ պետք է քննարկվի, հայտնում է գործակալության Telegram ալիքը:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանը դիմել է ՌԴ-ին երկկողմ համաձայնագրերի շրջանակում, և ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չի գնում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: