կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն բազմաթիվ հարցեր ունի ռուսական կողմին, բայց խռովելը հարցի լուծում չէ. Գեղամ Մանուկյան

ՀՀ-ն բազմաթիվ հարցեր ունի ռուսական կողմին, բայց խռովելը հարցի լուծում չէ. Գեղամ Մանուկյան

Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական եւ զինվորական ղեկավարությանն ուղղված բազմաթիվ հարցեր կան։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դանշակցական Գեղամ Մանուկյանը։

Սակայն, նրա խոսքով, այդ հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այդ թվում ՀԱՊԿ հարթակում։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ հենց այդպես պետք է լուծվեն հարցերը, ոչ թե նեղանան։ Նա, սակայն, ՀԱՊԿ գործունեությունն անվանել է անարդյունավետ։  «Դրա համար անհրաժեշտ էր արմատապես փոխել քաղաքականությունը՝ կազմակերպությանն ստիպելով ավելի գործուն աշխատել։ Դրա փոխարեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է վատացնել առանց այդ էլ վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հետո մեղադրել Մոսկվային այն բանում, որ հենց նա է լարվածություն ստեղծում հարաբերություններում։ Երբ հակառակորդը առաջ գնաց Սյունիքի մարզի Տեղ գյուղում, ո՞վ դրա պատասխանը տվեց։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Չէ՞ որ Լավրովը չէր դրա մեղավորը»,- նշել է Մանուկյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի համար բոլորը մեղավոր են՝ իրենից բացի։ Խորհրդարանականը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում դրված են երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրությունները։

«Բայց ի՞նչ արեց Հայաստանը։ Ինչ-որ պահի նա ձեռքերը լվաց եւ հայտարարեց, որ այդ երեք ստորագրություններից կարեւոր է միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։ Հայաստանին չհաջողվեց պնդել այն պարտավորությունների կատարումը, որոնք դրված էին Ադրբեջանի առջեւ։ Հենց այդ ձախողումները հանգեցրին նրան, ինչ կա այսօր»,- ասել է  Մանուկյանը։

Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկը» նա անվանել է տնտեսապես չհիմնավորված։ «Բացի այդ, այսպես կոչված երկաթուղին Կարսից մինչեւ Հայաստանի սահման պարզապես չկա, այն պետք է նորից կառուցել»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

 
 
 
 

  • Կիսվել: