չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ-ն բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում. ԱԳՆ

ՀՀ-ն բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում. ԱԳՆ

1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը։

«Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,-նշում են ԱԳՆ-ից։

Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։

Հաղորդագրությունում շեշտվում է, որ Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։
Հոբելյանի կապակցությամ ՀՀ ԱԳՆ-ն Իսպանիայի ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։

 

  • Կիսվել: