հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմամբ. Հայաստան-Իսպանիա բարեկամական խումբն ընդունել է իսպանացի գործընկերոջը

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմամբ. Հայաստան-Իսպանիա բարեկամական խումբն ընդունել է իսպանացի գործընկերոջը

«Որպես Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս՝ Նարեկ Զեյնալյանի, Հասմիկ Հակոբյանի և Թագուհի Թովմասյանի հետ ԱԺ-ում հյուրընկալել եմ Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուին։ Շնորհակալություն հայտնելով իսպանացի պատգամավորին իր հայանպաստ գործունեության համար՝ նշել եմ, որ բարձր ենք գնահատում նրա համերաշխությունն ու աջակցությունը հայ ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրներ, ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձել են նաև հումանիտար խնդիրներին․ Գասպարյանն ընդգծել է Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ ակնկալելով իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձել են նաև հայ-իսպանական կապերի զարգացմանը գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

 
 
 
 
 
 

  • Կիսվել: