երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՀՀ-ն արտադրում է ԱԹՍ-ներ, որոնք մոտ ժամանակներս կսկսեն կիրառվել բանակում. Խաչատուրյան

ՀՀ-ն արտադրում է ԱԹՍ-ներ, որոնք մոտ ժամանակներս կսկսեն կիրառվել բանակում. Խաչատուրյան

Հայաստանում կան ընկերություններ, որոնք արտադրում են սպառազինություն, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքեր, որոնք շատ մոտ ժամանակներում կհամալրեն բանակի սպառազինությունը։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Համոզված եմ, որ շատ մոտ ժամանակում մենք նորից հաջողություններ կարձանագրենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ-ների արտադրություն կունենանք և , ինչո՞ւ չէ, կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Հատկապես պատերազմով անցած պետության, բանակի պահանջները շատ խիստ են դրված։ Եվ պահանջների պատճառով է, որ որոշակի առումով ուշացումներ եղան՛՛:։

Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ մեծ թվաքանակով զենքեր է արտադրում, որոնք կիրառության մեջ են. ՛՛Բավականին մեծ թվաքանակով զենքեր, որոնք կիրառվում են հիմա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք մոտ ժամանակներս կսկսեն կիրառվել բանակում՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: