երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենություն․ պատգամավոր

ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենություն․ պատգամավոր

Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը:

Աս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը պետք է գործի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության:

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը, իր ինքնիշխանությունը: Հայաստանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով և սուվերենությունը, և ինքնիշխանությունը: Մենք գնում ենք այս ուղղությամբ, մեզ համար գերխնդիրը սա է»,- նշեց պատգամավորը:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքներից, որոնք օկուպացվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում՝ Հակոբյանը նկատեց, որ տարիներ շարունակ ականատես են եղել Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանության:

«Բայց խաղաղության օրակարգը, որը հռչակվել է Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են սադրել, մեզ փորձելու են հետ պահել խաղաղության օրակարգից: Բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: