երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կստանա Իրանի եւ Ռուսաստանի հետ. Փաշինյան

ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կստանա Իրանի եւ Ռուսաստանի հետ. Փաշինյան

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտնել են բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման իրենց շահագրգռվածության մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կկարողանա Նախիջեւանի հետ ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցություն ապահովել։

Ինչ վերաբերում է ՀՀ-ին՝ վարչապետն ասաց. ՛՛Հայաստանն իր հերթին Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կստանա Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Կարծում ենք, որ հենց այս տրամաբանությամբ պետք է գնալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Համոզված ենք նաեւ, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ամրագրված կետերը բխում են մեր ազգային շահերից՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում նույնպես անդրադարձել էր ապաշրջափակման թեմային և ընդգծել էր Երասխ-Հորադիզ ճանապարհը, որով ՀՀ-ն կկարողանա կապվել Իրանի ու Վրաստանի հետ:

՛՛Մեր բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում, ըստ էության, այդ հատվածը կարեւոր է, քանի որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլեւ հնարավորություն է Երասխից իրանական Ջուլֆայի հետ կապ ստանալու, եւ նաեւ օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ, եւ դանռում է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում՛՛,-ասել էր Գրիգորյանը:

  • Կիսվել: