հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ՀՀ ՄԻՊ֊ն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»-ի նախագահին

ՀՀ ՄԻՊ֊ն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»-ի նախագահին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ 

 Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ֊ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունն` ընդգծելով, որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ 

Զրուցակիցները նախանշել են համագործակցության նոր ուղղություններ։

 

  • Կիսվել: