հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար 15,6 մլն դրամ հատկացվեց

ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար 15,6 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 5 մլն դրամ տրամադրել որպեսզի լրացնի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելու և  նրան վերջնահաշվարկ վճարելու համար նախատեսված 15.6 մլն դրամը:

Վերջինս, 2008-ից 2022 թ.-ն ղեկավարելով կոմիտեն, 149 օր արձակուրդ չի գնացել, որի վերջնահաշվարկը կազմում է 9,596,756  դրամ: Դրանցի բացի Մարտիրոսյանին պետք է տրվի աշխատանքի վերահաշվալը, որն էլ կազմում է 6,151,020 դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Իրավական ակտի ընդունման դեպքում կոմիտեն կկատարի իր պարտականություններն աշխատողի նկատմամբ՝ խուսափելով վերջնահաշվարկի վճարն ուշացնելու համար օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից և ապահովելով նաև բնականոն աշխատանքը»։

  • Կիսվել: