երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Ֆրանսիա

ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Ֆրանսիա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին կարգադրություն է ստորագրել․

«1. Աշխատանքային այցով 2023 թվականի հուլիսի 7-9-ը Ավինյոն, Մարսել, Բանդոլ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ (հուլիսի 6-9-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ ՄԱՆԱՎԱԶՅԱՆԻՆ, Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԲԱԴՈՅԱՆԻՆ :

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ս. Խանդանյանի՝ Վանկուվեր-Փարիզ-Երեւան), օրապահիկի եւ գիշերավարձի (Ս. Խանդանյանի՝ 1 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

  • Կիսվել: