շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական կողմից Մհեր Գրիգորյանը կգլխավորի Ադրբեջանի և ՌԴ-ի հետ ստեղծվող աշխատանքային խումբը

Հայկական կողմից Մհեր Գրիգորյանը կգլխավորի Ադրբեջանի և ՌԴ-ի հետ ստեղծվող աշխատանքային խումբը

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ InfoPort.am-ը տեղեկացավ փոխվարչապետի գրասնեյակից։

Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը:

Դեռ հայտնի չէ, թե աշխատանքային խմբում էլ ովքեր ներգրավված կլինեն։

Նախօրեին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը: Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: