ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ իշխանությունները վախենում են նոր սխալ թույլ տալ, այդ պատճառով էլ ոչինչ չեն ձեռնարկում․ Զաքարյան

ՀՀ իշխանությունները վախենում են նոր սխալ թույլ տալ, այդ պատճառով էլ ոչինչ չեն ձեռնարկում․ Զաքարյան

Հայաստանը պետք է սկսի մտածել այն սպառնալիքների մասին, որոնք կարող են առաջանալ հարավկովկասյան տարածաշրջանում՝ ուկրաինական իրադարձությունների հետ կապված։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Այդ սպառնալիքներն ու մարտահրավերները, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի, կարող են շատ ավելի լուրջ լինել Հայաստանի համար, քան շատերը կարծում են։ Գործող իշխանությունը, ըստ Զաքարյանի, արդեն թույլ է տվել բոլոր հնարավոր խոշոր սխալները։

«Հիմա նրանք այնքան են վախեցած, որ վախենում են նոր սխալ թույլ տալ։ Այդ պատճառով էլ որոշում են կայացրել ոչինչ չձեռնարկել։ Իշխանությունները բառիս բուն իմաստով կաթվածահար են եղել: Դա հատկապես վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը»,- համոզված է ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչը։

  • Կիսվել: