երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանն արդեն քո տարածքներն օկուպացրել է, հայելային հետքաշումը ո՞րն է․ Զաքարյան

Ադրբեջանն արդեն քո տարածքներն օկուպացրել է, հայելային հետքաշումը ո՞րն է․ Զաքարյան

Ադրբեջանն արդեն քո տարածքներն օկուպացրել է, հայելային հետքաշումը ո՞րն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Եթե մեր իշխանությունները հասկանային՝ ինչ է տարածքային ամբողջականությունը, սահմանը, ինչ է սահմանամերձ բնակավայրը, ինչ է քաղաքացու անվտանգության համար պատասխանատվությունը նման հիմար արտահայտություններ, գաղափարներ չէին անի։ Ինչ- որ լղոզված հայտարարություն է, հայելային հետ քաշում ի՞նչ է նշանակում այսինքն 1 կմ մենք ենք հետ գնում, 1 կմ ՝ իրենք, արանքում առաջանում է բուֆերային գոտի, բա հետո, 1 կամ 5 կմ, որ հետ են գնում, իրանք արդեն մխրճված են մեր տարածքում, իրենք արդեն օկուպացրել են քո տարածքները։ Դա եղել է ագրեսիայի միջոցով, այնպես չէ, որ ոչխարներ արածեցնելով բերել են, հետո հետ չեն տարել, հետո սկսել են բնակավայր կառուցել»,-ասաց նա։

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է ու կրակն ընկնել, քանի որ նույնիսկ սկզբունքները չեն կարողանում հասկանալ, թե ինչ ասել է զորքերի հայելային հետքաշում։

«Որտեղ հետ քաշել, ինչի համար։ Կարող է ռազմավարական նշանակության այնպիսի ռեսուրսներ կորցնես, որ քո բնակչության որոշ հատվածը զրկվի ջրից, մյուս հատվածը՝ ճանապարհից, մյուս հատվածը կենսական, բնապահպանական ռեսուրսներից, տարրական իրավունքներից՝ կյանքի, տեղաշարժի, անվատանգության։ Հասկանու՞մ են ՝ինչ են խոսում, չեն հասկանում»,-ասաց նա։ 

  • Կիսվել: