կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին և ներքաղաքական կյանքին․ ՔՊ պատգամավորը հերքում է շրջանառվող խոսակցությունները

ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին և ներքաղաքական կյանքին․ ՔՊ պատգամավորը հերքում է շրջանառվող խոսակցությունները

ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին և ներքաղաքական կյանքին։Կարծում եմ՝ սա նորմալ է և այդպես էլ պետք է լինի։ Ի սկզբանե մենք  առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ, Ձեր հարցը որևէ կերպ հնարավոր չի հաստատել և դա չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն արձագանքելով լրագրողի այն հարցին, թե խոսակցություններ կան, որ ՀՀ իշխանությունները ճնշում են գործադրում ԼՂ իշխանությունների վրա՝ հասնելու պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականին։  

Հարց հնչեց նաև,թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը շուտով կհանգուցալուծվի՝ ի՞նչ է մտածում այս  մասին ՔՊ պատգամավորը և ինչպե՞ս է գնահատում ՌԴ գործադրած ջանքերը․ «Բազմիցս ասել ենք՝ ով ինչ պարտավորություններ ունի Լաչինի միջանցքում  և շարունակում ենք հույս հայտնել, որ բոլորը կկատարեն իրենց պարտավորությունները հնարավորինս արագ՝ հաշվի առնելով նաև միջազգային հանրության կողմից արված հստակ արձանագրումներն ու  գնահատականները՝  նաև պատասխանատուների և պատասխանատվության վերաբերյալ։ Հույս ունենք, որ թե՛ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե՛  պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս խնդիրը և ստիպել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ապաշրջափակել ԼՂ -ն և բացել Լաչինի միջանցքը։ Լավրովի հայտարությունները, որ հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի՝ որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել, որովհետև  չգիտեմ՝ ինչ հիմքեր է ունեցել իր խոսքում»։ 

ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանին էլ հարց տրվեց՝ արդյո՞ք առաջիկայում կա պլանավորած հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև․ «Պլանավորած հանդիպման մասին տեղեկատվություն չունեմ, չկա նախատեսված նման հանդիպում»։

  • Կիսվել: