ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ ինքնիշխանությունը մեր ամենաառաջին կարմիր գիծն է, Արցախի ժողովրդի անվտանգությունը եւս կարմիր գիծ է. Արմեն Խաչատրյան

ՀՀ ինքնիշխանությունը մեր ամենաառաջին կարմիր գիծն է, Արցախի ժողովրդի անվտանգությունը եւս կարմիր գիծ է. Արմեն Խաչատրյան

Չեմ կարդացել «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը, հետևաբար հետևություններ դեռևս չեմ արել այն հրապարակման կապակցությամբ, որին չեմ ծանոթացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Հարցին, թե Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի կարմիր գծերը որոնք են, ինչ էր պատրաստ փոխզիջել Հայաստանը, ինչը՝ ոչ, նա պատասխանեց. «Հայաստանի ինքնիշխանությունը ամենաառաջին կարմիր գիծն է, որից այն կողմ կարմիր գիծ չկա: Մնացածն արդեն դիվանագետներին հարցրեք»:

Ճշտող հարցին՝ իսկ Արցա՞խը, նա արձագանքեց. «Արցախի ժողովրդի անվտանգությունը, այո, կարմիր գիծ է և դա մեզ համար մեր ժողովրդի անվտանգությունն է, որը պետք է առաջնային դերում լինի»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

Դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

 

  • Կիսվել: