չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, սուվերենությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են տարբեր երկրներից․ Գրիգորյան

ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, սուվերենությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են տարբեր երկրներից․ Գրիգորյան

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Ռուսաստանից Հայաստանին սպառնացող վտանգ կա՞, թե՞ ոչ:

«ՀՀ անկախությանը, սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքներ շատ բկան, վտանգները գալիս են տարբեր երկրներից»,-նշել է նա:

Իսկ հարցին՝ մեր դաշնակից երկրներից, ՀԱՊԿ անդամ երկներից կա՞ն նման սպառնալիքներ, Գրիգորյանը պատասխանել է. «Ոչ, չեմ մեկնաբանելու»։ Միևնույն ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե հանրությունը երբևէ կիմանա՞ այդ երկրների անունները, նա վստահություն է հայտնել, որ, այո, հանրությունը կիմանա:

«Այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։ Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաեւ պետության զարգացման համար այն կարեւոր հետախուզական տեղեկությունները, որոնք պիտի հավաքի, դրանք հիմնականում ուղղված են ՀՀ արտաքին արտաքին վտանգները չեզոքացնելու, որոնք գալիս են տարբեր երկրներից եւ տարբեր երեւույթներից։ Մեր հետախուզական տեղեկությունները միտված են ապահովելու, որպեսզի քաղաքականության եւ քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների վրա»,-ասել է նա:

 

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք օժանդակում են այդ երկրներին, Գրիգորյանը պատասխանել է․ «Բոլոր ժամանակակից երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերները ունեն եւ՛ ներքին դերակատարներ, եւ՛ արտաքին դերակատարներ, եւ Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ»։

Գրիգորյանն անդրադարձել է նաև Ադրբեջանից հնարավոր ռազմական հարձակման վտանգին և ընդգծել, որվտանգներ միշտ էլ կան, և քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց նաև չպետք է գերագնահատել։

  • Կիսվել: