երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում. Բորել

ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում. Բորել

Բորելն անդրադարձել է անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ, տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի մեկնաբանություններին:

՛՛Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում է անցկացրել երկու առաջնորդների հետ՛՛,-ասել է նա:

Բորելն ասել է, որ ողջունում է այդ հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք, նրա խոսքով, ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։

՛՛Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը՛՛,-նշել է Բորելը։

 

 

  • Կիսվել: