չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ի քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անցկացրել

ՀՀ-ի քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անցկացրել

Թուրքական իշխանություններն այսօր էլ շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը քուրդ ժողովրդի նկատմամբ: Այսօր մենք հավաքվել ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որպեսզի դիմենք այդ կառույցին, այլ միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով ամեն ինչ անել քրդերի ցեղասպանությունը կանխելու և Աբդուլլահ Օջալանի ազատագրումը կանխելու համար: Այս մասին այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նրա խոսքով՝ փետրվարի 15-ը քուրդ ժողովրդի պատմության ՛՛սև օրն է՛՛: 

Հասանովը հիշեցրել է, որ հենց այս օրը՝ 23 տարի առաջ, Թուրքիայում ձերբակալվել էր քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որի մահապատիժը փոխարինել էին ցմահ բանտարկությամբ:

  • Կիսվել: