երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ի ոչ անվտանգային համակարգը, ոչ տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Արթուր Վանեցյան

ՀՀ-ի ոչ անվտանգային համակարգը, ոչ տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Արթուր Վանեցյան

Հայաստանի ոչ անվտանգային համակարգը, ոչ տնտեսությունը այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում խոսել դրա մասին ու օրակարգում պահել հարցը, ուղղակի անթույլատրելի է։

«Ես կարծում եմ, որ այս հարցը առհասարակ այս փուլում պետք է օրակարգից հանվի, մինչեւ չվերականգնվի Հայաստանի անվտանգային համակարգը եւ տնտեսությունը պատրաստվի»,-ասաց նա:

  • Կիսվել: