կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ-ի հետ միասին մենք կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ․ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար

ՀՀ-ի հետ միասին մենք կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ․ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել է, որ իր երկրում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է մեդալով։

«Հայաստանն ու Ֆրանսիան կապված են համատեղ դարավոր պատմությամբ, և միասին մենք կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Հասմիկ Տոլմաջյանին՝ որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան կատարած աշխատանքի համար»,- գրել է Լեկորնյուն X հարթակում։

  • Կիսվել: