հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ի և Ուրուգվայի ԱԳ նախարարները կարևորել են ուրուգվայահայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում

ՀՀ-ի և Ուրուգվայի ԱԳ նախարարները կարևորել են ուրուգվայահայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի  հետ:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։ 

Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորեցին ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվեց հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

  • Կիսվել: