երեքշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2020
ՀՀ-ի և ԼՂ-ի նախկին նախագահների հանդիպումների բովանդակության մասին տեղեկացված եմ․ Փաշինյան

ՀՀ-ի և ԼՂ-ի նախկին նախագահների հանդիպումների բովանդակության մասին տեղեկացված եմ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը ու նշել, թե ինչպես  է պատկերացնում ահաբեկիչների հարցի լուծումը։

«Ինտերֆաքս» – Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները վերջին օրերին անցկացնում են ակտիվ հանդիպումներ: Դուք ինչ-որ ձևով ներգրավվա՞ծ եք այդ գործըթնացում:

Նիկոլ Փաշինյան –  Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին:

«Ինտերֆաքս» – Դուք օգտակա՞ր եք համարում այդ հանդիպումները:

Նիկոլ Փաշինյան –  Ես դրանք վնասակար չեմ համարում:

«Ինտերֆաքս» – Եթե շատ հակիրճ, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին:

Նիկոլ Փաշինյան –  Լուծման բանալին փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործըթնացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի:

  • Կիսվել: