ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը հույսի աղբյուր է. Բելգիայի ԱԳՆ
Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս կայունության համար։
Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը հույսի աղբյուր է։
Կայուն խաղաղությունը, որը կարևոր և բարենպաստ է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս, վերջապես հասանելի է։ Ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ հնարավորինս արագ կստորագրեն համաձայնագիրը»: