երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից. Փաշինյան

ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից. Փաշինյան

ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իտալական La Repubblica պարբերականի թղթակցի այն հարցին, թե ինչպես է բացատրում ՌԴ-ի` չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը այն դեպքում, երբ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Ռուսաստանը պետք է միջամտեր, եթե Հայաստանը հարձակման ենթարկվեր մեկ այլ պետության կողմից, ինչը վերջին տարիներին տեղի է ունեցել. ՀՀ որոշ տարածքներ դեռևս օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից:

՛՛ՀԱՊԿ գործունակության ու պայմանագրունակության առումով Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին: Դա չեմ կարծում, թե միայն ՀՀ պրոբլեմն է, ամբողջությամբ հենց ՀԱՊԿ պրոբլեմն է. բացատրությունները տարբեր կարող են լինել, բայց գոնե մեր տեսակետից դրանք կարևոր չեն: Այն, որ ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից, կարծում եմ` ակնհայտ է, նաև սա է պատճառը, որ մենք ՀԱՊԿ` 2022 թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում չվավերացրեցինք, չմիացանք մի շարք փաստաթղթերի՛՛,-մասնավորապես նշել է վարչապետը:

 

  • Կիսվել: