կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՀՀ ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել, հարցրել է Ղարաբաղի պսևդոէլիտային. Փաշինյան

ՀՀ ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել, հարցրել է Ղարաբաղի պսևդոէլիտային. Փաշինյան

«Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել։ Հայաստանի ղեկավարը դա հարցրել է Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կարող է նույնիսկ հստակեցնել, թե ում մասին է խոսքը։

«Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ կամ չգիտեմ՝ ինչ սեկտորի ներկայացուցիչ։ Այդ մարդիկ մի անգամ գնացե՞լ են սահման, կրակե՞լ են։ Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային և հանրային պսևդոէլիտային»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականին այդ նույն մարդիկ իրեն մեղադրում էին, թե փակել է սահմանները, որպեսզի իրենք չկարողանան գալ Հայաստան․

«Հիմա եկել են Հայաստան ու ասում են՝ Ղարաբաղի հարց։ Ի՞նչ Ղարաբաղի հարց։ Շատ լեգիտիմ հարց է՝ իրենք իրենց տներում նստած ինչո՞վ են զբաղվել, ո՞վ է գնացել կանգնել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են՝ մեր զինվորին թողնելով մենակ»։

Վարչապետը նաև նշել է՝ զարմացած է, թե ինչու այդ հարցերը մինչ այժմ հրապարակային չեն քննարկվել․

«Ի՞նչ անձեռնմխելիություն է ձևավորվել, որ այս բաները չասվեն։ Իհարկե, պետք է ասվի։ Պետք է բացատրություններ տան՝ Սամվել Շահրամանյանից սկսած, մյուսներով ավարտած»։

  • Կիսվել: