կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ ղեկավարությունը «ձգտում է գրավել իր օտարերկրյա հովանավորների ուշադրությունը». Ադրբեջանից արձագանքել են Ալեն Սիմոնյանի այսօրվա հայատարարություններին

ՀՀ ղեկավարությունը «ձգտում է գրավել իր օտարերկրյա հովանավորների ուշադրությունը». Ադրբեջանից արձագանքել են Ալեն Սիմոնյանի այսօրվա հայատարարություններին

Ադրբեջանի Միլի Մեջլիսը անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունում ընդգծվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ «խեղաթյուրելով տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունները, կարծիքներ է հայտնել, որոնք հեռու են ճշմարտությունից»։

Նշվում է, իբրև թե այս կերպ ՀՀ ղեկավարությունը «ձգտում է գրավել իր օտարերկրյա հովանավորների ուշադրությունը»։

Ադրբեջանից հայտարարում են նաև, որ Սիմոնյանը փորձում է «ջնջել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները 30 տարի Հայաստանի կողմից օկուպացված լինելու փաստը և ապագային նայելու քողի տակ հայոց պատմության այս սև կետը հանել միջազգային հանրության օրակարգից»։

  • Կիսվել: