երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ս.թ. սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ  արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Կողմերը հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: