հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ դեսպանը Սուխումիի պետական համալսարանում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ դեսպանը Սուխումիի պետական համալսարանում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Սուխումիի պետական համալսարան՝ վերջինիս ռեկտոր Զուրաբ Խոնելիձեի հրավերով։ Ռեկտորի հետ ունեցած առանձնազրույցից հետո ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Դեսպանության հաղորդմամբ՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ա.Սմբատյանն ընդգծեց համալսարանական դիվանագիտության նշանակությունը Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղության հաստատման հարցում։

Այս համատեքստում կարևորելով համալսարանականների՝ տարածաշրջանում առկա խնդիրների և անկախ աշխարհագրությունից ու ազգությունից մարդու իրավունքների խախտումների անընդունելիության մասին ազատ և անկաշկանդ խոսելու հնարավորությունը՝ ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

 

  • Կիսվել: