շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ դեսպանը Իսպանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը

ՀՀ դեսպանը Իսպանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը

Դեսպան Սոս Ավետիսյան մարտի 14-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Ավետիսյանն Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը: Դեսպանը վերջինիս ուշադրությունը հրավիրել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին։

 

 

  • Կիսվել: