կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
ՀՀ դեսպանը Իրանի անվտանգության հանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

ՀՀ դեսպանը Իրանի անվտանգության հանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ:

Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ:

  • Կիսվել: