կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ դեսպանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի առաջին տեղակալի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի առաջին տեղակալի հետ

Հուլիսի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի առաջին տեղակալ Լևենտե Մագյարի (Levente Magyar) հետ։

Հունգարիայում ՀՀ դեսպանության հաղորդմմաբ՝ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսությանը, քննարկվեցին հնարավոր համատեղ ջանքերը այն ակտիվացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կողմերը մտքեր փոխանակեցին նաև երկու երկրների խորհրդարանների միջև շփումների և համագործակցության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերի շուրջ։

ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

 

  • Կիսվել: