շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ դեսպանը և Հունգարիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի տեղակալն ընդգծել են 2 երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման կարևորությունը

ՀՀ դեսպանը և Հունգարիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի տեղակալն ընդգծել են 2 երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման կարևորությունը

Հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆթերի հետ։

Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման կարևորությունը։

Անդրադարձ կատարվեց առևտրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։

  • Կիսվել: