երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ դեսպանն ու Լեհաստանի Սեյմի փոխնախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին

ՀՀ դեսպանն ու Լեհաստանի Սեյմի փոխնախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին

Դեկտեմբերի 14-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Քշիշտոֆ Բոսակին, հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցության օրակարգին և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

  • Կիսվել: