հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ դեսպան․ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումն անարդյունավետ է եւ վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին

ՀՀ դեսպան․ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումն անարդյունավետ է եւ վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին

Այս տարի Հայաստանը եւ ԱՄՆ-ն նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը։ Այս մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի՝ ամերիկյան Կոնգրեսի անդամներին ուղղված նամակում։

Ընդ որում, դիվանագետը հավելել է, որ երկու երկրների միջեւ դարավոր բարեկամությունը շարունակում է ամրապնդվել եւ զարգանալ ՝ մեր տարածաշրջանում եւ աշխարհում ընդհանուր պատմության, ժողովրդավարական արժեքների եւ խաղաղ ապագայի գլոբալ տեսլականի հիման վրա:

Ներսեսյանը նշել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան երկկողմ կապերը բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի, որը ներառում է տարածաշրջանային, առևտրային, էներգետիկ, տեխնոլոգիական, պաշտպանական-հումանիտար հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ակտիվացում:

<Մեզ հատկապես ոգեշնչում է ԱՄՆ Կոնգրեսի կառուցողական փոխգործակցությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ ։ Ուշագրավ է նաև վերջերս Հայաստանի միանալը ԱՄՆ - ի գլխավորած՝ Կրոնական ազատությունների միջազգային դաշինքին։

ԱՄՆ-ը դարձել է առաջին երկրներից մեկը, որն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ձգտումներին դեռեւս 1989 թվականի նոյեմբերին Սենատի 178 բանաձեւով: Այս բանաձևը կոչ է արել խորհրդային իշխանություններին <․.. կառուցողական քննարկումներ սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ՝մայր հայրենիքին վերամիավորվելու նրանց պահանջների շուրջ>>, - նշվում է դեսպանի նամակում ։

Ընդ որում, Ներսեսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը մնում է խաղաղ գործընթացի հիմքը:  <Ադրբեջանը ոչ միայն մերժում է ինքնորոշման իրավունքը, այլեւ հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ, որոնց դերը հակամարտության կարգավորման գործում ճանաչվել է ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի գործընթացի հիմնադիր փաստաթղթերում, ինչպես նաև ԱՄՆ Սենատի կողմից: Ադրբեջանի դիրքորոշումն անարդյունավետ է և վնաս է հասցնում այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին ։

Պատերազմի ավարտից հետո ավելի քան քառորդ դար Լեռնային Ղարաբաղն առանցքային խաղացող է Ադրբեջանի հետ հրադադարի պահպանման գործում՝ առանց որևէ միջազգային խաղաղապահների։ Այդ պատճառով նա վաստակել է իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ զբաղեցնելու իրավունքը։ Նրա դերակատարության մերժումը խաղաղար գործընթացում կհետաձգի խաղաղությունը ու կերկարացնի անորոշությունը>, - նշել է նա ՝ հիշեցնելով, որ Արցախում ձևավորվել են ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք թույլ են տալիս ապահովել, այդ թվում, ազատ և թափանցիկ ընտրական գործընթացներ, մինչդեռ Ադրբեջանում կլանային իշխանություն է, որը մարտահրավեր է նետում Ժողովրդավարական ընտրությանը և հավերժացնում է ինքնակալությունը>, - ամփոփել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ։

  • Կիսվել: