կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՀ բանակը  խնդիր չունի լուծելու՝ կապված ՀՀ ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքների հետ. Փաշինյան

ՀՀ բանակը խնդիր չունի լուծելու՝ կապված ՀՀ ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքների հետ. Փաշինյան

Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես հստակ ասել եմ, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու՝ ներառյալ չունի խնդիր լուծելու՝ կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ:

Սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում: Եվ սա այն վերջին գործոնն է և հանգամանքը, որն ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին»:

 

  • Կիսվել: